Իրանի նախագահ Հասան Ռուհանին հունվարի վերջին Շվեյցարիա կայցելի` Դավոսում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Դա ԵՄ Ռուհանիի առաջին այցն է` նախորդ տարվա օգոստոսի չորսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:
Նշենք, որ 2014-ին` «Փոխելով աշխարհը: Հետևանքները` հանրության, քաղաքականության և բիզնեսի համար» անունը կրող համաշխարհային տնտեսական ֆորումը տեղի կունենա հունվարի 22-25-ը:









































