Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Սերժ Սարգսյանը բաց թողեց ՀՀԿ ձեռքը. ինչ կասի Նիկոլ Փաշինյանը

Այն, որ Հանրապետական կուսակցությունը չի տեսնում խորհրդարանի արտահերթ ընտրության անհրաժեշտություն, միանգամայն բնական է: Ու խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն նախկին իշխանությունն է, որն ունի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը և որը, բնականաբար, չի ցանկանում զիջել իր այդ դիրքը, որը մնացել է միակը, ինչը թույլ է տալիս ՀՀԿ-ին համարվել քաղաքական գործոն: Այս հանգամանքը, իհարկե, կա, սակայն բուն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրության անհրաժեշտություն չի տեսնում, որովհետև ՀՀԿ-ն չի տեսնում ընդհանրապես: Հանրապետական կուսակցությունը շատ վաղուց քաղաքական տեսողությունը կորցրած քաղաքական ուժ է, և հենց այդ քաղաքական կուրությունն է եղել նաև պատճառը, որ Հանրապետականը, ի վերջո, կորցրել է իշխանությունը, թեև ֆորմալ առումով այդ իշխանությունը թվում էր անսասան և անվիճարկելի: Պարզապես Հանրապետականի ձեռքից բռնած տանում էր Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը թողեց ՀՀԿ-ի ձեռքը, և դրանից հետո Հանրապետականն այլևս չունի որևէ մեկը, որը ձեռքից բռնած առաջնորդի որևէ ճանապարհով: Ըստ այդմ` կուսակցությունը լիովին մատնվել է քաղաքական տեսողության կորստի, դրանից բխող հետևանքով, երբ չկա առաջ տանող, ուղեկցող որևէ մեկը: Կուսակցության ներսում կային հույսեր, որ ուղեկցող կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, սակայն Քոչարյանը բավականին հստակ ակնարկում է իր հարցազրույցներում, որ ամենևին մտադիր չէ ստանձնել պատասխանատվություն քաղաքական տեսողությունից զուրկ ուժի համար, առավել ևս չունենալով դրա համար կարևորը՝ իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանը դիտարկում է որոշ անհատների, որոնց միջոցով կփորձի ընդամենը թույլ չտալ, որ ՀՀԿ-ում կամ դրա շուրջ տեղի ունենան զարգացումներ, որոնք կարող են հարվածել իրեն: Ավելին` երկրորդ նախագահը ՀՀԿ-ի հետ անել չի կարող, և միևնույն ժամանակ չի էլ ստանձնի ավելի պատասխանատվություն, եթե նկատելի չէ համարժեք էֆեկտի հեռանկար:

Հետևաբար, երբ խոսք է գնում խորհրդարանի արտահերթ ընտրության մասին և հիշատակվում է ՀՀԿ դիմադրության ռեսուրսը, այստեղ այդ ռեսուրսը պարզապես գերագնահատվում է: Հարցն այն է, որ պարզապես պետք է որևէ սուբյեկտ բռնի ՀՀԿ ձեռքն ու դուրս բերի խորհրդարանից, այլապես կուսակցությունն ապրիլի 23-ից հետո բացարձակապես ապակողմնորոշված վիճակում է՝ առ այսօր: Դա էլ իր հերթին անսպասելի չէր, քանի որ կուսակցությունը տարիներ շարունակ կողմնորոշվել է դեպի մեկ կենտրոն՝ իշխանություն և դրա կրող: Ընդ որում` այդպես է 1995-ից, երբ այդ ուժը միացավ ՀՀՇ առաջնորդած բլոկին: Պարզապես 1998-ից հետո իշխանության կենտրոնը, դրա կրող գործիչները իրենց հերթին հենվեցին ՀՀԿ-ի վրա՝ Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Ռոբերտ Քոչարյանը հենվեց, իհարկե, ոչ ամբողջապես՝ ՀՀԿ-ին չտալով բացարձակ իշխանություն: Այդպիսով, ներկայումս ՀՀԿ-ն, անկասկած, դարձյալ կողմնորոշված է մնում դեպի մեկ կենտրոն, իշխանություն և դրա կրողը, և գործնականում Հանրապետականը արձագանքելու է այն ազդային, որ կգա իշխանության կենտրոնից, կրողից, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանից: Մնացյալը հռետորաբանություն է, որն իրականում ավելի մոտեցնում է արտահերթ ընտրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում