Շոտլանդիայում 25-ամյա տղամարդը դատապարտվել է ուղղիչ աշխատանքների՝ խմիչքների սայլակի հանդեպ սեռական ոտնձգության համար: Հասարակական կարգը խախտողը նշել է, որ չի հիշում տեղի ունեցածի մանրամասները, սակայն ընդունում է իր մեղքը:
Ինչպես հաղորդում է Metro պարբերականը, 25-ամյա Էնդրյու Դևիդսոնը գնացքով Աբերդինից մեկնել է Գլազգո` Շոտլանդիա: Որոշ ժամանակ անց տղամարդը, ով ալկոհոլային խմիչքներ է խմել, սկսել է ոչ ադեկվատ վարք դրսևորել, ինչը չի վրիպել ուղևորների և գնացքի անձնակազմի ուշադրությունից:
Ականատեսները պնդում են, որ Դևիդսոնը սկսել է դիպչել ուղևորուհներից մեկին, այնուհետև փորձել է համբուրել գնացքի ուղեկցորդուհուն: Այնուհետև նա մոտեցել է խմիչքների սայլակին և սկսել է սեռական բնույթի գործողություն իրականացնել դրա հետ:
Դատարանը նրան դատապարտել է 100 ժամ ուղղիչ աշխատանքի՝ սայլակի հետ սեքս անելու փորձի համար:








































