Չորեքշաբթի շուրջ 10 հազար անօրինական ներգաղթյալներ Աֆրիկայից ցույց են անցկացրել Երուսաղեմում՝ Իսրայելի խորհրդարանի մոտ, պահանջելով փախստականի կարգավիճակ և սոցիալ-տնտեսական ու վարչական խտրական միջոցառումների չեղյալ հայտարարում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Իսրայելում բնակվում է շուրջ 50 հազար աֆրիկացի ներգաղթյալ, որոնց իսրայելցիները, չունենալով արտաքսելու իրավաբանական հնարավորություն, փորձում են «հետ ուղարկել» հայրենիք:
«Այսօր Կնեսետի մոտ բողոքում են հազարավոր մարդիկ: Սա ցույցի չորրորդ օրն է»,- նշել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը՝ հստակեցնելով, որ բողոքի հերթական ակցային հավաքվել է ավելի քան 10 հազար մարդ:
Ավելի վաղ աֆրիկացիները, որոնց մեծ մասը ծնունդով Սուդանից և Էրիթրեայից են, զանգվածային ցույցեր էին կազմակերպել Թել Ավիվի հրապարակում, եվրոպական երկրների և ԱՄՆ դեսպանատների մոտ:










































