Դեկտեմբերի 10-ին զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նաև երրորդ անձը՝ կապիտան Արման Աթաբեկի Մուրադյանը: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ա. Մուրադյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ այս գործով արդեն կալանավորված են նույն զորամասի զինծառայող 20-ամյա Պարույր Մկրտչյանը և 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը:








































