Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջին անգամ սեղմել է անցած տարի կայացած նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից՝ ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսի ձեռքը: Վերջինս Միրանդա նահանգի նահանգապետն է: Նրանց հանդիպումը կայացել է նիստի ժամանակ, որը պետության ղեկավարը գումարել էր հանցավորության դեմ պայքարի ուժեղացման միջոցառումների քննարկման համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նահանգապետերի հետ հանդիպման անցկացման առիթը դերասանուհի և նախկին «Միսս Վենեսուելա» Մոնիկա Սպիրի աղմկալի սպանությունն էր: Նա ամուսնու հետ դարձել էր ավազակային հարձակման զոհ:
Նահանգապետ Կապրիլեսը հանդիպումից առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ պատրաստ է մի կողմ դնել տարաձայնությունները նախագահ Մադուրոյի հետ՝ հանուն հանցավորության դեմ համատեղ պայքարի:









































