Wednesday, 22 07 2026
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Ռուբլին՝ որպես միասնական արժույթ, իրատեսական չէ․ Ռուսաստանը շրջվելու է դեպի ԵՄ, հակառակ դեպքում՝ կգնան կործանման

«Մի կողմ թողնելով, թե ով է նման առաջարկ արել, պետք է մի պարզ, տրամաբանական  բան  հասկանանք, եթե ստեղծվում է տնտեսական միություն, եթե այդ միությունը պետք է զարգանա և ապագա ունենա, ապա բոլոր ատրիբուտները, իհարկե, պետք է առկա լինեն՝ այդ թվում նաև միասնական արժույթը՝ պարզապես պետք է հասկանանք, որ տնտեսական և ֆինանսական կյանքը խաղ չէ, որ այսօր մի բան որոշես և հաջորդ օրը դա իրականություն դառնա։

Ի դեպ՝ հիշեցնեմ, որ ընդամենը 2-3 տարի առաջ էր, որ Ռուսաստանը շատ ակտիվ կերպով էր այս խնդիրը դնում, բայց հետո իրենք էլ սառեցին և հասկացան, որ մինչև միասնական արժույթին հասնելը՝ շատ մեծ և երկար ճանապարհ կա անցնելու․ օրինակ՝ դիտարկենք ԵՄ պատմությունը, թե ինչքան երկար ժամանակ  տևեցին այդ ինտեգրացիոն գործընթացները և երբ միասնական արժույթը մտավ շրջանառության մեջ, այսինքն՝ եթե խոսքը սրա մասին է, ապա՝ այո, նպատակը պետք է լինի միասնական արժույթի անցնելը, բայց կրկնում եմ, որ այստեղ առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ, որոնք այդ նպատակին հասնելու ճանապարհին պետք է լուծվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստատեսության եթերից առաջարկեց  հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին։ Գրիգորյանի կարծիքով՝ առանց միասնական արժույթի տնտեսական ինտեգրացիոն նախագծերը մեծ հեռանկար չունեն։

Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝  ԵԱՏՄ-ն  քաղաքական գործոններով պայմանավորված միություն է, որը թեպետ ստեղծվել է իբրև որպես տնտեսական միություն, որի հիմքում, սակայն, քաղաքական մոտիվացիաներ են դրված,  իսկ տնտեսական կապերը դեռևս շատ թույլ են։

«Մենք մի քանի տասնյակ տարիներ հեռու ենք միասնական արժույթ ունենալու գաղափարից,  բացի դրանից՝ կարծում եմ նաև, որ ԵԱՏՄ-ն էլ երկար ապագա չունեցող միություն է և իմ պատկերացմամբ՝ առավելագույնը 10-15 տարի հետո այս կառույցն էլ շուռ է գալու դեպի Եվրոպական միություն՝  չմոռանանք, որ Ռուսաստանը ընդամենը 10 տարի առաջ դեպի Եվրոպա էր գնում և այս շրջադարձը մենք առաջիկայում կտեսնենք, իսկ այդ ժամանակ արդեն կարելի կլինի խոսել միասնական արժույթի մասին, որը, իհարկե, լինելու է եվրոն»,- շեշտեց  տնտեսագետն ու միևնույն ժամանակ հավելեց նաև․

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ ազգային արժույթը կարևոր ատրիբուտ է և այլն, և այլն, բայց մյուս կողմից՝  միասնական ավելի մեծ փողի շրջանառության գոտում գտնվելն առավել կարևոր է ու ճիշտ, ուղղակի այդ գոտին պետք է լինի առողջ ու ավելի նպաստավոր,  ոչ թե այնպիսին, ինչպիսին է այս ԵԱՏՄ կոչվածը»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ դեռևս շատ վաղ միասնական արժույթի անցնելուն, իսկ եթե, այսուհանդերձ, այս ուղղությամբ փորձ կատարվի  ինչ-որ լուծումներ տալ, ապա դա, միանշանակ, արհեստական է լինելու ու առավել ռիսկային հենց Ռուսաստանի համար։

Հարցին՝ նման պարագայում Ռուսաստանն արդյո՞ք  պատրաստ է դիմել ռիսկի և կրել կորուստներ՝ միասնական այդ արժույթը ստեղծելու համար, Բագրատ Ասատրյանը պատասխանեց․

«Իհարկե ոչ, միանշանակ ոչ․ Ռուսաստանը ցանկանում է թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես ու ֆինանսապես շահել ստեղծված այս իրավիճակից, հետևաբար, ըստ իս՝ նա  գիտակցում է հետևանքները, դե ինչ-որ զիջումների կարող է գնալ, բայց այստեղ հարցն այն է, որ խոսքը զիջումների մասին չէ, այլ շատ-շատ մեծ գումարներ է պետք վճարել, այնպես որ, ոչ, Ռուսաստանը դրան պատրաստ չէ  և  չունի այդ ֆինանսական ու տնտեսական կարողությունը»։

Իսկ ընդհանուր առմամբ՝ Ասատրյանը մեկ անգամ ևս իր դրական վերաբերմունքն արտահայտեց միասնական արժույթ ունենալու գաղափարին՝ ընդգծելով, որ Հայաստանի նման փոքր երկրները  երկարաժամկետ առումով կարող են զարգանալ իրենց սեփական արժույթով։

«Պետք է ձգտենք միասնական արժույթի գոտի մտնել՝  ավելի մեծ տնտեսական միջավայրի արժույթը մեր տարածքում կիրառել, որը կրկնում եմ՝ չի կարող լինել ռուբլին կամ  նմանատիպ այլ արժույթ։ Եթե խոսենք այսօրվա դրությամբ, ապա միասնական այդ արժույթը պետք է լինի եվրոն, սա է առավել իրատեսական ու հնարավոր, քան ռուբլին։ Այնպես չէ, որ Ռուսաստանը հավետ մնալու է պարտադրողի  դերում կամ ամբողջ աշխարհին  թելադրելու է իր կամքը՝ առավել ևս այն դեպքում, երբ այլևս ուժ էլ չունի․ ընդամենը 30 տարի առաջ  ներկայիս Ռուսաստանի պես խոսացող մի երկիր կար՝ Սովետական միությունը, որը ո՞ւր է հիմա․․․ փլուզվել է, վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից, իսկ այն ճանապարհը, որը հիմա  որդեգրել է Ռուսաստանը՝  նրան տանում է ուղղակի  կործանման, ինչպես նաև տնտեսական առումով ևս նրանք պետք է զսպեն իրենց ամբիցիաները և մտածեն արդյունավետ տնտեսական համակարգ ձևավորելու մասին, որն այսօր այս տարածաշրջանում եվրոպական միջավայրն է, որն էլ ունի գերիշխող դիրք»,- եզրափակեց ԿԲ նախկին նախագահը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում