Բեղ-մորուք պահելը կրկին նորաձև է դառնում: Այդ թրենդից իրենց կենդանիներին հետ չեն պահում որոշ տերեր, ովքեր լուսանկարել են իրենց բեղավոր կենդանիներին ու նրանց դարձրել համացանցի աստղեր: Լուսանկարները հավաքել և ներկայացնում է Boredpanda.com կայքը:
Ոչ ոք 100 տոկոսով չի կարող ասել, թե ինչու են մարդիկ բեղ և մորուք պահում: Ըստ որոշ տեսությունների՝ դրանք սեռահասունության ցուցադրման միջոց են կամ սեռային տարբերակման ձև, ոմանք կարծում են, որ մազածածկույթն անհրաժեշտ է եղել մեր նախնիներին պարզապես չմրսելու համար:







































