«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է պատժվել իր խոսքերի համար, որոնք հնչեցրել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Սանդեռլենդ»-ի դեմ կայացած առաջին հանդիպումից հետո (1:2):
Մասնագետը զարմանք էր արտահայտել խաղի գլխավոր մրցավար Անդրե Մարիների կայացրած մի քանի որոշումների վերաբերյալ` նշելով, որ դրանք ազդել են մրցավեճի ելքի վրա: Մոյեսն իր խոսքերի համար կարող է տուգանվել և որակազրկվել:
Մասնավորապես, Մոյեսն ասել է. «Ես այնպիսի զգացողություն ունեի, որ մենք պետք է պայքարենք ոչ միայն մրցակցի, այլև մրցավարների դեմ»:







































