Friday, 24 07 2026
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը

Ադրբեջանական կրակահերթ և մեկ վիրավոր գյուղացի ՀՀ սահմանին. հայ-ռուսական հարաբերությունները մնում են «փայլուն»

Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի բնակիչ, 61-ամյա Սուրեն Սեփխանյանը գյուղամիջում հրազենային վնասվածք է ստացել անցած գիշեր ադրբեջանական կողմի կրակոցից:

Նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Սուրեն Սեփխանյանի հետ։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Փաշինյանը։

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ պարզաբանել է, թե անցած գիշեր ինչ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին/ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ-ն փորձում է իրավիճակը համեմատաբար հանգիստ ներկայացնել, սակայն վերջին օրերի խրոնիկան ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աստիճանաբար մեծանում է, ինչը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմական գործողությունների։ Ընդ որում, ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում թիրախավորում է ոչ թե Արցախը, այլ՝ Հայաստանի պետական սահմանը։ Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 14-ին գնդակոծել էր Տավուշի մարզի Չինարի գյուղը: Առավոտից լարվածություն է եղել հենակետերում, այնուհետև 20:30-ից մեկ ժամ տևողությամբ կրակել են գյուղի ուղղությամբ: Կրակել են խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն թեթևակի վնասվել է։ Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 53-ամյա բնակիչ Վարդան Սիմոնյանը երկու օր առաջ`սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանավանում խաղողի այգու բերքը հավաքելու ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել է։ Գնդակներից մեկը խոցել է այգեհովտեցու «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ապակին: Սիմոնյանն այդ ժամանակ ավտոմեքենայում չի եղել, մեքենայից մի քիչ հեռու է գտնվել, նա չի տուժել:

Նախորդ գիշերվա միջադեպի ժամանակ, ինչպես արդեն նշեցինք, Կոթիի բնակիչը վիրավորվել է։ Անշուտ, գնահատելի է, որ վարչապետն անձամբ է զանգել ու քաջալերել վիրավոր քաղաքացուն։ Մյուս կողմից՝ իշխանությունների, պետության առաջին դեմքի հիմնական խնդիրը քաղաքացիների նկատմամբ ոչ թե պոստֆակտում հոգատարություն ցուցաբերելն է, այլ՝ այնպիսի քաղաքականություն իրականացնելը, որը առավելագույնը միտված լինի Հայաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը։

Ադրբեջանն, անշուշտ, ռազմատենչ պետություն է ու դա գաղնիք չէ որևէ մեկի հետ, սակայն տեղի ունեցածը չի կարելի բացատրել միայն Բաքվի քաղաքականությամբ։ Հայաստանը լուրջ խնդիր ունի արտաքին քաղաքականության հետ ու դա այլևս ակնհայտ է ու չի կարող քողարկվել վարչապետի տարբեր ֆեյսբուքյան գարառումներով, որոնցում հայ-ռուսական հարաբերությունները որակվում են «փայլուն»։ Նման ձևակերպումն, ի դեպ, դիվանագիտական չէ ու, ըստ ամենայնի, նպատակ ունի քողարկել հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված ճգնաժամը։ Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումը հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն փայլուն չի դարձրել, այլ նույնիսկ չի տեղափոխել գործընկերային բնականոնության հուն․ ընդամենը հաղթահարվել է սուր ճգնաժամը՝ հարաբերությունները թողնելով պերմանենտ ստագնացիայի փուլում։ Ռուսաստանցի ճանաչված փորձագետներից մեկը՝ Ալեքսեյ Մալաշենկոն Պուտին-Փաշինյան հանդիպման մասին ասել է․ «Կարծում եմ՝ վերջին հանդիպումը չվերացրեց կողմերի բոլոր մտահոգությունները, և դժվար է ասել, թե երբ և ինչպես կվերանա անվստահությունը հայ-ռուսական հարաբերություններում»։

Եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն լինեին, Պուտին-Փաշինյան հանդիպմանը չէին հաջորդի ադրբեջանանական ինտենսիվ գնդակոծումները։ Բաքուն միտումնավոր թիրախավորում է Հայաստանի պետական սահմանը՝ հասկացնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ցածր նշաձողի վրա ու Երևանը չի կարող ակնկալել իր դաշնակից Մոսկվայի աջակցությունը։ Այլ խոսքով՝ Ալիևը «բացահայտում» է հայ-ռուսական հարաբերությունների «փայլը»։

Եթե Հայաստանի սահմաններին անհանգիստ է ու վիրավորվում է քաղաքացի, ապա դա Հայաստանի արտաքին քաղաքականության անարդյունավետության անուղղակի ցուցիչ է։ Նոր կառավարությանն առայժմ չի հաջողվել մշակել արտաքին քաղաքականության կոնցեպցիա, այդ թվում՝ ԼՂ խնդրում։ Հեղափոխականությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները Հայաստանի համար ստեղծում են լրչացուցիչ պրոբլեմներ՝ ավելի ռիսկային դարձնելով անվտանգային միջավայրը։ Օրինակ՝ ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հակասական հայտարարություններով․ մի դեպքում՝ նա ասում է, որ անկախ Արցախի կողմից բանակցելու մանդատ չունի, մյուս դեպքում՝ նշում է, որ իր ծրագիրն Արցախի միացումն է Հայաստանին։ Մի կողմից՝ Հայաստանը կարգավորման գործընթացում վարում է թայմ-աութի քաղաքականություն ու տեղի չեն ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումներ, մյուս կողմից՝ հանդիպում են արտգործնախարարները՝ ձևավորելով որոշակի համատեքստ։

Արտաքին քաղաքականությունը «դուխով» ու «պսպսղան» չի լինում․ այն կարող է լինել արդյունավետ ու, որ ամենակարևորն է՝ հենց դրա միջոցով պետք է երաշխավորվի Հայաստանի անվտանգությունը։ Թերևս ժամանակն է, որպեսզի արտաքին քաղաքականության մեջ հարթակային պատկերացումներին ու պոպուլիզմին փոխարինելու գան պետական պրագմատիզմն ու ռացիոնալիզմը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում