Ճապոնիայի ավելի քան 350 բնակիչներ թունավորվել են անորակ սառեցված սննդամթերքներից, որոնք, հնարավոր է, պեստիցիդներ են պարունակել, փոխանցում է Associated Press-ը:
Ավելի վաղ Maruha Nichiro Holdings ընկեությունը հետ էր կանչել իր արտադրանքի 6,4 միլիոն միավոր:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում սննդամթերքները պեստիցիդներով վարակված լինելու փաստի առթիվ, որոնց մեջ թույլատրելիի չափաքանակը գերազանցում է 2,6 միլիոն անգամ:
Չնայած, որ չափաքանակի գերազանցումը կարող է մահվան ելքով ավարտվել, առայժմ մահվան դեպքեր չեն արձանագրվել:









































