Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը Սուրբծննդյան տոնին դահուկներով սահելիս վնասվածք էր ստացել ու դրա հետևանքով չեղյալ հայտարարել մի շարք բարձր մակարդակով հանդիպումներ, այսօր առաջին անգամ հայտնվել է հանրությանը. նա հանդիպել է երեխաների հետ, որոնք Սուրբծննդյան տոնին գումար են հավաքել բարեգործության համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ ավանդական ընդունելությանը, որն անցկացվում է վերջին 30 տարում Բեռլինի կենտրոնում, Մերկելը գնացել է հենակներով:
Իր ելույթում Մերկելը խոստովանել է, որ դեռ բավական դժվարանում է կանգնել:








































