Նշվում է, որ Անկարան տասնյակ զրահամեքենաներ և տանկեր է ուղարկել Իդլիբ, ինչպես նաև հարյուրավոր հատուկջոկատայինների։ Թուրքիան ամրացնում է իր դիրքերը Իդլիբում, որը գտնվում է Դամասկոսին ընդդիմացող ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի, ինչպես նաև սիրիական ընդդիմության աղբյուրների վրա։
«Մենք այնտեղ ռազմական ներկայություն ունենք, և եթե մեզ վրա հարձակվեն, մենք դա կդիտարկենք որպես գրոհ Թուրքիայի վրա, համապատասխան ռազմական պատասխան կտրվի»,– նշել է գործակալության աղբյուրը։

«Թուրքական ուժերը Սիրիայում ամրացվել են, նրանց դիտակետերը, փաստացի, մշտական ռազմաբազաներ են դարձել»,– նշել է նա։
Գործակալության զրուցակիցները ընդգծել են, որ կառավարական ուժերի հարձակումը Իդլիբի վրա թուրքական սահմանին հումանիտար ճգնաժամի կբերի։









































