Ֆրանսիայում տիեզերական զբոսաշրջիկների համար ըմպելիք են ստեղծել։ Հատուկ մշակված շիշը թույլ է տալիս լցնել շամպայնը զրոյական ձգողականության պայմաններում։
«Տարրան երկու մասից է բաղկացած։ Վերևում շամպայնն է պահվում, ներքևում հատուկ կափույրն է։ Այն թույլ է տալիս փրփուրի տեսքով ոչ մեծ չափաբաժնով շամպայն լցնել։ Տիեզերական շամպայնի համար նույնիսկ հատուկ բաժակներ են մշակվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։







































