Գերմանական JETcopter սթարթափը ուղղահայաց վերելքով ու վայրէջքով աէրոտաքսիի նախագիծ է ներկայացրել: Դրանում ինժեներները օգտագործել են 2 կենտրոնախույս հովհարիչներով շարժիչային համակարգ՝ տեղեկացնում է life.ru-ն:

Մշակողների խոսքով` նման հովհարիչների օգտագործումը թռչող սարքն ավելի անվտանգ է դարձնում, քան օդային պտուտակներով և սովորական առանցքային հովհարիչներով այլ ընկերությունների կողմից առաջարկվող աէրոտաքսիները:

Ենթադրվում է, որ JETcopter-ի աէրոտաքսին կկարողանա թռչել 998 կմ հեռավորության վրա, առավելագույն արագությունը՝ 300 կմ/ժ:







































