Քիմ Քարդաշյանի խորթ և Քենդալ և Քայլի Ջեներների արյունակից եղբայրը՝ Բրենդոն Ջեները, սոցցանցերում հայտարարություն է տարածել այն մասին, որ որոշել է բաժանվել իր կնոջից՝ գրում է facenews.ua-ը:
Ամուսինները սոցցանցերում նամակ են հրապարակել, որում խոստովանում են, որ այլևս զույգ չեն: «Մենք հպարտ ենք այն կյանքով, որ ապրել ենք միասին: Նույնիսկ չնայած նրան, որ մենք այլևս զույգ չենք, մենք միևույնն է, շարունակում ենք սիրել միմյանց»,-ասվում է նամակում:

Ամուսինները բաժանման պատճառ են համարել այն, որ ժամանակի հետ փոխվել են նրանց աշխարհայացքները: Նրանք դաստիարակում են 3-ամյա դստերը՝ Եվա Ջեյմսին:

![]()









































