Ֆրանսիայի բնակչության ավելի քան մեկ երրորդը 2018թ. բախվել է աղքատության խնդրին: Նման եզրակացության է եկել Ֆրանսիայի IPSOS վիճակագրական ինստիտուտը, որ հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում՝ գրում է 24news.com.ua-ը:
Պարզվել է, որ ֆրանսիացիների 39%-ը այս տարի չի կարողացել օրական 3 անգամ սնվել թարմ և սննդարար մթերքներով:
Հարցվածների 81%-ը վստահ է, որ իրենց երեխաները ապագայում աղքատության հետ կապված ավելի մեծ խնդիրների կբախվեն: «Ֆրանսիայում աղքատության աճը անհանգստացնող միտում է: 2008թ. տնտեսական ճգնաժամը ուժգնացրել է անհավասարությունը և ավելի է վատացրել բնակչության համեմատաբար աղքատ շերտերի վիճակը»,- ասվում է կազմակերպության տարածած զեկույցում:









































