Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հայտատարարեց. «Պերմանենտ հեղափոխական իրավիճակ ստեղծելով՝ չենք կարող արդարացնել մեր ժողովրդի հույսերն ու սպասելիքները»:
Նրա խոսքով՝ պերմանենտ հեղափոխական մթնոլորտում ապրող երկրները հաճախ հայտնվում են տեղապտույտի մեջ. «Այս մեթոդը կարող է փակուղի տանել: Հայաստանի առաջընթացը կապահովվի միայն բոլոր առողջ քաղաքական ուժերի աջակցությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































