Ամերիկացի հնագետները պարզել են, թե ում է պատկանել 60 տոննայանոց դամբարանը, որը հայտնաբերվել էր Եգիպտոսում 2013 թվականին:
Նրանց հաջողվել է հայտնաբերել հատվածներ սալաքարից, որի վրա գրված է մահացած փարավոնի անունը՝ Սեբեկհոտեպ I: Նրանք գտել են նաև փարավոնի պատկերը՝ գահին նստած:
Փարավոնն ապրել է մոտ 3800 տարի առաջ: Նա եղել է XIII արքայատոհմի հիմնադիրը՝ փոխանցում է Interfax-ը:
Գիտնականները հայտնաբերել են ոչ միայն կվարցե սարկոֆագը, այլև ոսկուց պատրաստված իրեր, որոնք երբևէ պատկանել են փարավոնին:

![]()









































