Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները պարտավորվել են կատարել բոլոր առաջադրանքները, որոնք նշվել են Կիմ Չեն Ինի ամանորյա ուղերձում: Փխենյանի բնակիչների համար այս տարին պետք է մեծ պայքարի և զանգվածային փոփոխությունների տարի լինի՝ հայտարարել է Կորեայի Աշխատանքային կուսակցության քաղաքային խորհրդի առաջին քարտուղար Մուն Քյոն Դոկը:
Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայում հաջողությունները ձեռք են բերվել մարշալ Կիմ Չեն Ինի հազվագյուտ իմաստնության ու ընդունակությունների շնորհիվ:
Հանրահավաքի ժամանակ կոչեր են հնչել տնտեսական ոլորտում հերոսություններ կատարելու վերաբերյալ:









































