Մեծ Բրիտանիայում հղի հարսնացուն փեսայի հետ միասին վթարի են ենթարկվել և հարսանիքի օրվա մեծ մասը հիվանդանոցում են անցկացրել։ Ինչպես հաղորդում է New York Post պարբերականը՝ նրանք մտադիր ենք մեկ անգամ ևս նշել այդ նշանակալի օրը։
Չելսիի և Շեյն Հարվիի հարսանիքը մարտ ամսին էր։ Արարողությունից հետո նորապսակները իրենց մեքենայով են գնացել ռեստորան։ Սակայն ճանապարհին, ձյունաբքի և հուզմունքի պատճառով, փեսան մի պահ կորցրել է մեքենայի կառավարումը և մեքենան շուռ է եկել։ Նրանց հետևից մեքենայով գնացող ընկերներից մեկն անմիջապես շտապօգնություն է զանգահարել։ Նրանց անմիջապես հիվանդանոց են տեղափոխել։ Հարսին գերձայնային հետազոտության են ենթարկել, վստահ լինելու համար, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։ Բարեբախտաբար, նրանք միայն մի քանի քերծվածք են ստացել։ Մի քանի ժամից նորապսակները միացել են ռեստորանում իրենց հյուրերին։ Սակայն երկու ժամ էլ չի անցել, երբ Չելսիի վեցամյա քույրը քիթը հարվածել է սեղանին և սկսել է արյունահոսել։ Երեխային հոսպիտալացրել են և կարեր են դրել։

Այժմ զույգը ցանկանում է մեկ անգամ ևս նշել հարսանիքը կես տարի անց և իրենց հետ վերցնել նաև նորածին Էմիկային։
Տեղի ունեցածից հետո նրանց համաձայնել են անվճար տրամադրել ռեստորանի դահլիճը սեպտեմբերի 15–ին։ Լուսանկարիչը նույնպես համաձայնել է անվճար աշխատել այդ օրը, իսկ դիջեյը պատրաստ է զգալի զեղչեր անել։







































