Ամերիկյան սուպերմոդել Լիլի Օլդրիջը հղի վիճակով բեմահարթակ է դուրս եկել Նյու Յորքում, Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Այս մասին Instagram-ի իր էջում հաղորդել է ինքը՝ մոդելը։ Օլդրիջը բեմ է դուրս էկել կարմիր, մարմինը գրկող զգեստով, որն ընդգծել է նրա կլոր փորը։

Նա նաև չի հրաժարվել բարձրակրունկ բոկոտիկներից։ Մոդելն արտասովոր ցուցադրությունից հետո կիսվել է իր տպավորություններով։ Նա նշել է, որ կուլիսների ետևում շատերը ցանկացել են ձեռք տալ իր փորը։ Նա նաև գրել է, որ հպարտանում է իրենով, որ հղիության հինգերորդ ամսում մասնակցել է ցուցադրության։












































