Ֆրանսիայում ամեն երկրորդ ամուսնությունն ավարտվում է ամուսնալուծությամբ, ինչի հետ կապված երկրի կառավարությունը քննարկում է այդ գործընթացը հեշտացնելու հնարավորությունը՝ առանց դատարանի մասնակցության: Այս մասին հայտնում է The Local-ը:
Նոր օրենսդրական կարգի նախաձեռնողն է Ֆրանսիայի սոցիալական ապահովության նախարար Դոմինիկ Բերտինոտին:
Նրա կարծիքով՝ Ֆրանսիայում կան շատ բարձր որակավորում ունեցող չինովնիկներ, որոնք կկարողանան ինքնուրույն իրականացնել ամուսնալուծության գործընթացը՝ դատավորներին թողնելով միայն ամենաբարդ դեպքերի քննությունը:







































