39 սև դելֆիններից բաղկացած խումբը ափ է նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզում: Բոլոր կաթնասունները սատկել են:
Նորզելանդական TVNZ-ը հայտնում է, որ բնական ռեսուրսների պահպանության դեպարտամենտի աշխատակիցները նկատել էին կենդանիներին ու հետևել նրանց, սակայն հունվարի 6-ի առավոտյան բոլոր 12 սև դելֆիններն արդեն սատկել էին, հայտնում է RIA Novosti-ն:
Մյուս՝ դեռևս ողջ դելֆիններին ստիպված են եղել քնեցնել:










































