Սեպտեմբերի 7-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը աշխատանքային խմբի անդամներին ներկայացրել է ռազմական ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության թեմաների ներառման շուրջ մասնագիտական քննարկումներ անցկացնելու մեթոդաբանությունը և ուղիները: Ներկայացվել են նաև ՆԱՏՕ-ի՝ Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) և ռազմական ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության թեմաների ներառման գործընթացը:








































