Կին բանտրակյալները Ժնևի մերձակայքում գտնվող Թյուլյեր բանտում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել են, հաղորդվում է 20 Minutes հրատարակչության կայքում:
«Հրդեհի պատճառով ծուխ է առաջացել: Մի ամբողջ հարկաբաժին տարհանվել է, բանտրակյալներին այլ տեղում են հավաքել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ բանտրակյալներից ոմանք ծխից թունավորվել են: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և հրշեջ մի քանի ստորաբաժանումներ: Հրդեհը հաջողվել է մարել: Պատճառները պարզվում են, փոխանցում է РИА Новости-ն:







































