Լուսանկարիչ Հենրի Հարգրիվզը և սննդի ոճաբան Քեյթլին Լևինը քաղցրաբլիթե տնակներ ստեղծելու արվեստը բոլորովին այլ մակարդակի են բարձրացրել: Փորձելով քաղցրավենիքները այլ լույսի ներքո ներկայացնել՝ նրանք քաղցրաբլիթներից կառուցել են աշխարհի ամենահայտնի թանգարանները՝ Լուվրը, Հուգենհայմի թանգարանը, Լոմդոնի Թեյթ Մոդերն ցուցասրահը և այլն: Այս շինությունների ստեղծման համար քաղրաբլիթներից բացի բազմաթիվ այլ քաղցրավենիքներ են օգտագործվել՝ շոկոլադ, շաքար-բամբակ, կոնֆետներ, գլազուր և այլն: Վարպետները խոստովանել են, որ քաղցրաբլիթները բավականին բարդ շինանյութ են, դրանք հաճախ չորանում և փշրվում են: Հենրի Հարգրիվզի և Քեյթլին Լևինի աշխատանքերը ցուցադրվել են Մայամիում տեղի ունեցած Art Basel Miami տոնավաճառում:









































