Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքի օդանավակայանում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով առնվազն 29 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
«Վիրավորվել է 29 մարդ, 11-ը հոսպիտալացվել են, մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվել հենց օդանավակայանում»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Իրանից թռչող մարդատար ինքնաթիռում եղել է 315 մարդ: Համաձայն Youtube-ում տեղադրված տեսագրության՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը ստորին մասով հարվածել է թռիչքուղուն:









































