«Հեղափոխությունից հետո Հայաստանը համարվում է ներդրումների համար ավելի բաց երկիր»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով Բրազիլիայի դեսպանի այս հայտարարությանը՝ տնտեսագետ Բաբկեն Թունյանը նշեց. «Լավատեսական արձագանքներ էլի են եղել: «Բաց երկիր» ասելով՝ երևի թե դեսպանը նկատի է ունեցել այն, որ օտարերկրյա ներդորղները Հայաստանում օրենքով ավելի պաշտպանված կլինեն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ևս երկու օր առաջ ասաց, որ Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Բայց կա ներդրումների ցուցանիշի անկում. սա նշանակում է, որ հետաքրքրությունը աճել է, բայց բիզնեսը անորոշության փուլում է, երբ այդ փուլը հաղթահարվի, ներդրումների հոսք կլինի»:
ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում 23,5 մլրդ դրամի չարաշահումների դեպքի առթիվ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Բ. Թունյանն ընդգծեց, որ այդ գումարը մսխվել է վատ աշխատանքի պատճառով: «Ավելի լավ կլիներ, եթե այդ գումարը գողացված լիներ, որովհետև հնարավոր կլիներ հետ բերել»,- նշեց տնտեսագետը: Նա նաև կարծիք հայտնեց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի հետ կապված՝ ավելի մեծ չարաշահումներ կբացահայտվեն:
Մանրամասն՝ տեսանյութում:







































