Friday, 03 07 2026
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի

Սահմանամերձ Այգեպարի նախկին ղեկավարը յուրացրել է գյուղի «Բելառուս» տրակտորը, խաղահրապարակը

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ բացահայտվեցին պաշտոնատար անձի կողմից յուրացման դեպքեր։ Յուրացնողը՝ Այգեպար համայնքի նախկին ղեկավարն էր։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել, որ Այգեպարի մանկապարտեզին բարեգործությամբ տրամադրված մանկական խաղահրապարակը մանկապարտեզի տարածքում տեղադրելու փոխարեն, համայնքի նախկին ղեկավարը տեղավորել է իր առանձնատան բակում։ Բացի այդ, մանկապարտեզի գույքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքացուցակում ներառված չեն «Հայ օգնության ֆոնդի» նվիրաբերած համակարգիչը, տպիչ սարքը, մոնիտորն ու ջրի պոմպը։

Պարզվել է, որ անցած տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվել է և գտնվել հարկադիր պարապուրդի մեջ։ Առանց համապատասխան փաստաթղթային հիմնավորումների, որպես հարկադիր պարապուրդ, համայնքապետարանը 1․512․000 դրամ աշխատավարձեր վճարելու փոխարեն, վճարել է 2,142,000 դրամ՝ համայնքի բյուջեին պատճառելով 630000 դրամի վնաս։

Պարզվել է նաև, որ անցած տարվա օգոստոսին, բարեգործական մի կազմակերպություն, համայնքային կենտրոնի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրել է շինանյութ։

Սակայն մինչ օրս աշխատանքներ չեն իրականացվել, իսկ շինանյութը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների` յուրացվել է նաև համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար ձեռք բերված, ընդհանուր՝ 5․000․000 դրամի շինանյութի մի մասը։

Բացի այդ պարզվել է նաև, որ 2015 թ․ նոյեմբերին համայնքի ղեկավարի որոշմամաբ համայնքապետի ծառայողական մեքենան աճուրդով վաճառվել է նրա քրոջը։ Մեքենան շարունակել է վարել համայնքի ղեկավարը և մինչև 2017թ նոյեմբեր, համայնքապետարանի բյուջեից, փաստացի վաճառված մեքենայի համար գնվել է ամսական շուրջ 300լ վառելիք։ Պետությանը պատճառվել է շուրջ 3․000․000 դրամի վնաս։

Նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է 2010թ «Գրանդ Հոլդինգ» ընկերության՝ բարեգործական նպատակով համայնքին տրամադրած «Բելառուս» տրակտորը։

Պատճառված վնասի ընդհանուր չափը ճշտվում է։

Կատարվում է քննություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում