Ռեալիթի շոուի 37-ամյա աստղ Քիմ Քարդաշյանի կարողությունը 175 մլն դոլար է։
Վերջերս Քիմը ներկայացրել է իր գովազդային ֆոտոշարքի նոր լուսանկարները։ Նա վառ կերպարներ է ընտրել՝ ցույց տալու համար, թե ինչպես են փայլում նրա նոր KKW Beauty հավաքածուի կոսմետիկ միջոցները։

Աստղը լուսանկարվել է աֆրիկյան հյուսքերով և մոխրագույն կոմբինեզոնով, ինչպես նաև փայլուն տաբատով և վարդագույն երանգով լատեքսե տոպով։ «Ֆուտուրիստական բարբի»,-մակագրել է լուսանկարը Քարդաշյանը։












































