Սեուլի ոստիկանությունը հասարակական զուգարաններում ամենօրյա որոնումներ կանցկացնի թաքնված տեսախցիկներ հայտնաբերելու համար՝ հաղորդում է The Guardian-ը:
Այսպես են իշխանությունները արձագանքում, այսպես կոչված, «լրտեսաական տեսախցիկներից նկարահանված պոռնոների» տարածման վերաբերյալ հասարակության վրդովմունքին: Խոսքը զուգարաններում, լոգասենյակներում, խանութների հանդերձարաններում գաղտնի կերպով նկարահանված տեսագրությունների մասին է:
Ոստիկանության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012-2016 թթ. ավելի քան 26 հազար մարդ լրտեսական նկարահանումների զոհ է դարձել, սակայն շատ դեպքերում զոհերը ոստիկանությանը չեն դիմել:












































