ԱՄՆ օդուժն անցել է Բալթյան երկրների օդային տարածքում պարեկման առաքելության կատարմանը՝ հայտնել է Լիտվայի ՊՆ-ն:
Ամերիկյան զորակազմի անդամների մեծ մասը եկել են Մեծ Բրիտանիայում մշտական տեղակայման վայրից՝ Լեյքենհիթի ավիաբազայից: Զորակազմը կազմված է ավելի քան 150 զինվորականներից՝ օդաչուներից, տեխնիկներից, բուժանձնակազմից, աջակցման խմբերից, կապի և այլ գծով մասնագետներից՝ հայտնել է ՊՆ-ն: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Չորս F-15C Eagle կործանիչները կտեղակայվեն Շյաուլյայ քաղաքում՝ Լիտվայի օդուժի օդակայանում:
Ամերիկացի զինվորականները, ովքեր 4-րդ անգամ են մասնակցում օդային տարածքի պարեկմանը, փոխարինել են բելգիացիներին, ովքեր Բալթյան երկրների երկինքը պահպանում էին սեպտեմբերի 1-ից:
Առաքելությունը տևում է 4 ամիս:
ՆԱՏՕ-ի երկրներն իրենց զորակազմերն ու կործանիչներն ուղարկում են Բալթյան պետություններ 2004-ի մարտից, երբ Լիտվան, Լատվիան և Էստոնիան դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ: Այդ ժամանակվանից ի վեր օդային պարեկմանը մասնակցել են արդեն 14 գործընկեր երկրներ:









































