Thursday, 23 07 2026
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր

Օգոստոսի 17-ի հանրահավաքի ու ելույթի էֆեկտը՝ սեպտեմբերի 23-ին

Երևանի քաղաքապետի ընտրությունը խորհրդարանի ընտրության յուրօրինակ նախավարժանք է կամ ստուգարք, և այդ հանգամանքը ընդունում են գրեթե բոլորը: Այստեղ, սակայն, խնդիրը միայն քաղաքական ուժերի հնարավորությունը չէ, այն համատեքստում, թե ով ինչի է ընդունակ նոր իրավիճակում և, ըստ այդմ, ինչ կարող է ակնկալել խորհրդարանի արտահերթ ընտրությանը, ինչը պետք է շտկի, ինչից հրաժարվի կամ ինչ ավելացնի: Խոշոր հաշվով, երբեք չի կարող խոսք լինել նույնական իրողությունների մասին, հետևաբար, ստուգարքը կամ փորձարկումը չի կարող ունենալ հարյուր տոկոս ճշգրտության երաշխիք: Սակայն այստեղ քաղաքական ուժերի խնդրից զատ առկա է պարզապես ընտրության կազմակերպման խնդիրը:

Ավելին, այս փուլում գուցե ամենից կարևորն ու հատկանշականը հենց դա է, թե նոր գործադիր իշխանությանը ինչպես է հաջողվելու կազմակերպել ընտրություն մի երկրում, որտեղ ընտրական համակարգը նենգափոխված ու, ըստ էության, խեղված է եղել այնպես, ինչպես տնտեսական համակարգը կոռուպցիայի միջոցով: Այդ իմաստով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում շաբաթներ առաջ հայտարարեց, թե կոռուպցիոն այնպիսի սխեմաներ ու մեխանիզմներ կան, որոնց բացահայտումը ապշեցնում է և զարմացնում, թե մի՞թե ամեն ինչ եղել է այդ աստիճանի: Այդ տեսանկյունից, արդյո՞ք ընտրական մեխանիզմի իմաստով նոր իշխանության համար պարզ են բոլոր, այսպես ասած, նրբերանգներն ու մեխանիզմները, որոնցով վերարտադրվել է համակարգն ու ապահովել ընտրության իր համար անհրաժեշտ արդյունք:

Բանն այն է, որ եթե ամեն ինչ պարզ չէ ամենայն մանրամասնությամբ և սխեմաների ամենայն մանրակրկիտությամբ, ապա չի բացառվում, որ բուն ընտրական գործընթացում, ինչպես բուն կառավարման պարագայում է, լինեն զարմանալի բացահայտումներ: Դրանք, իհարկե, կարևոր կլինեն խորհրդարանի արտահերթ ընտրությանը լիովին պատրաստ ներկայանալու և ամբողջապես օրինական և իրավական վերահսկողություն ապահովելու համար, սակայն հնարավոր չի լինի դրանց ազդեցությունից զերծ պահել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը: Դա էլ իր հերթին կարող է ունենալ թե՛ քաղաքական, թե՛ հանրային հետևանք: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ կարող են լինել այնպիսի «անակնկալ» սխեմաներ, որոնք արմատապես ազդեն ընտրության հնարավոր արդյունքի և ուժերի հնարավոր դասավորության վրա, սակայն, այդուհանդերձ, եթե աշխատեն հին մեխանիզմներ և դուրս մնան լիարժեք վերահսկողությունից, ապա դա կարող է հանրության մոտ առաջ բերել որոշակի թերահավատություն, ընդ որում՝ գուցե ավելի, քան, օրինակ, սոցիալական և տնտեսական խնդիրները, որ ժամանակի օբյեկտիվ անհրաժեշտությունից են բխում և դեռևս լուծված չեն:

Միևնույն ժամանակ, Երևանի ավագանու առաջիկա՝ սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք ընտրության կազմակերպման, օրինական և իրավական վերահսկողության մակարդակը, դրանում թաղային և փողային բաղադրիչների բացառումն ու ընտրական իրավունքի հնարավորինս լիարժեք ապահովումը նոր իշխանության, թավշյա հեղափոխության թիմի համար գործնականում հավասարազոր կլինին այն քաղաքական էֆեկտին, որ ունեցավ օգոստոսի 17-ի հանրահավաքն ու դրանում Նիկոլ Փաշինյանի ելույթը: Եվ, թերևս, ավելին՝ ընտրությունն այդ իմաստով կունենա նաև ինստիտուցիոնալ էֆեկտի շոշափելի առավելությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում