Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հեղափոխական կարկանդակը կթխվի իրավական մտրակով

Ակնառու է, որ Հայաստանում սկսված իրավական գործընթացները լինելու են տևական և անխուսափելիորեն ուղեկցելու են հասարակական-քաղաքական գործընթացներին ոչ միայն մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություն, այլ նաև դրանից հետո: Պետք է արձանագրել մի բան. որ արտահերթ ընտրությամբ Հայաստանում կավարտվի թավշյա հեղափոխության, այսպես ասած, հեղափոխական փուլը և կմեկնարկի քաղաքականը: Այստեղ, սակայն, կա մի խնդիր՝ ինչի՞ վրա է հենված լինելու այդ փուլը, կամ ավելի շուտ՝ ենթադրվող քաղաքական մրցակցությունը, որովհետև առանց դրա հնարավոր չէ խոսել կայուն զարգացման հեռանկարի մասին:

Ներկայումս ավելորդ է խոսել գաղափարական կամ գաղափարախոսական մրցակցության հեռանկարի մասին, քանի որ չեն նշմարվում դրա նախադրյալները: Հայաստանում ձևավորված չեն գաղափարական կամ գաղափարախոսական ուղղություններ, որոնք էլ իրենց հերթին կձևավորեն դրանք կրող սոցիալական շերտեր: Ավելին՝ դեռ պետք է թերևս հասկանալ՝ նախ պետք է ձևավորվեն սոցիալական շերտե՞րը և հետո նոր դրանց սասարկող քաղաքական ֆորմատնե՞րը, թե՞ հակառակը: Այսինքն՝ կուսակցության անվանումն ու հռչակումներն ինքնին ոչինչ են, եթե այդ կուսակցությունը ստեղծված չէ սոցիալական որևէ շերտի հետ տևական մտավոր աշխատանքի վրա, երբ կհասունանա արդեն այդ շերտի քաղաքական պահանջմունքների որոշակի սանդղակ: Հայաստանում ձևավորված չէ քաղաքական գաղափարական-գաղափարախոսական պահանջմունքների որևէ սանդղակ:

Դրանից զուրկ է անգամ թավշյա հեղափոխության թիմը: Բայց այդ թիմի համար իրավիճակը փոխհատուցում է, այսպես ասած, իշխանափոխության նվաճումը, հեղափոխական նվաճումն ինքնին, երբ հաջողվել է հեռացնել հանրության համար անընդունելի իշխանությանը: Բայց ահա, անընդունելի համակարգի հարցում առաջանում են որոշակի հարաբերականության դրսևորումներ, քանի որ ի հայտ են գալիս հանրային շերտեր, որոնք ակնհայտորեն պատրաստ չեն հեղափոխական ռեֆորմների: Նրանք պատրաստ էին իշխանությունը հեռացնելուն, սակայն պատրաստ չեն ռեֆորմներին, որովհետև այստեղ հենց չկա քաղաքական պահանջմունքների սանդղակը:

Պահանջմունքները գերազանցապես սոցիալական են, ըստ էության, խորքում դրանք չեն կարևորում գինը, այսինքն՝ թե ինչ գնով կբավարարվի իրենց սոցիալական պահանջը: Սա մեր իրականության առանցքային և խորքային արատներից մեկն է, որը հնարավոր չէ անտեսել: Իսկ այդ հանրային միջավայրում հնարավոր չէ մտածել իսկապես արժեքավոր քաղաքական մրցակցության հնարավորության մասին: Քաղաքական ուժերը գերադասում են հանրության հետ չխոսել կենսական անհրաժեշտ ռեֆորմներից, քանի որ դրանց հետաքրքրելու է գերազանցապես սոցիալական արժեքը, իսկ ռեֆորմը շատ հաճախ պահանջում է նույնիսկ գնալ այդ արժեքի հետ հակասության ճանապարհով, իսկ եթե չկա առարկայական քաղաքական երկխոսություն ռեֆորմների շուրջ, ներքաղաքական գործընթացը իր բնույթով վերադառնում է, այսպես ասած, նախահեղափոխական շրջան՝ պարզապես խաղի այլ կանոնների և այլ «արբիտրաժի» պայմաններում:

Ահա այստեղ միակ, այսպես ասած, առանցքային վեկտորը մնում են իրավական գործընթացները, որոնք, այսպես ասած, պարբերաբար հիշեցնելու են կամ մշտական «օնլայն» ռեժիմով հիշեցնելու են, թե ինչի համար էինք հավաքվել ապրիլ-մայիսին:

Դրա անհրաժեշտությունը կլինի տևական ժամանակ, այդ թվում՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, նաև ներքաղաքական զարգացումների տրամաբանության «շրջելիությունը» բացառելու համար: Այդ իմաստով, ստեղծված է ուշագրավ իրավիճակ, և մի կողմից թավշյա հեղափոխության թիմը խորքային առումով այնքան էլ շահագրգռված չէ նոր և որակապես այլ մրցակիցների ձևավորման հեռանկարով՝ հեղափոխական հաջողության դափնին կապահովի «ոչմրցակցային» իրավիճակ բավական մեծ ժամանակահատվածի համար, մյուս կողմից՝ նույն կերպ նաև շահագրգռված չէ հին տրամաբանությամբ ներքաղաքական կյանքի վերականգնումով, քանի որ դա անխուսափելի հրամայական է դարձնում կոռուպցիոն լայնամասշտաբ սխեմաների գոյությունը, իսկ դա արդեն արմատական հակասության մեջ է հեղափոխության դափնիների հետ:

Այդպիսով՝ հեղափոխական կարկանդակը խորհրդարանի ընտրությունից հետո էլ կթխվի առավելապես իրավական մտրակով, քանի դեռ չի կահավորվի նոր Հայաստանի նրբահամ խոհանոցը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում