Շոտլանդացի կատակերգակ Ադամ Ռոյին համացանցում քննադատության են ենթարկել այն բանից հետո, երբ հումորի մրցույթում հաղթել է ութ տարվա վաղեմության ոչ սեփական կատակով՝ գրում է The Sun-ը:

Ռոյը մասնակցել է Dave’s funniest Joke of the Fringe ամենամյա փառատոնին: Ելույթի ժամանակ նա արտաբերել է այս կատակը. «Աշխատանքի տեղավորման վայրում աշխատանքը շատ ծանր աշխատանք է, քանի որ եթե նույնիսկ ձեզ ազատեն աշխատանքից, միևնույնն է, դուք ստիպված կլինեք հաջորդ օրը գալ նույն տեղը»:

Արտիստը պնդել է, որ այդ անեկդոտը հորինել է իր համերգներից մեկի ժամանակ, սակայն համացանցի օգտատերերը Twitter-ում հայտնաբերել են, որ այդ կատակը թվագրված է 2010թ. և նրան չի պատկանում:










































