ՀՀ Արդարադատության նախարարությունը չի կարող կարգապահական վարույթ հարուցել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Արտակ Զեյնալյանը:
«Չեմ կարող դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ: Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան: Գործադիր մարմինը՝ նախարարությունը, չի կարող միջամտել այստեղ», – ասաց Արտակ Զեյնալյանը:









































