ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 18.45-ի սահմաններում, «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 22.5 կմ-ին` Աշտարակ քաղաքի կամրջի վրա, բախվել է երկաթյա արգելապատնեշին, վարորդը՝ 1993թ. թնված Արմեն Առուշանյանը տեղում մահացել է, իսկ 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր: