Պալեոնթոլոգները համեմատել են ավստրալոպիտեկների ատամների էմալի ածխաջրերի իզոտոպի չափաբաժինը և պարզել են, որ մարդկանց նախնիները և շիմպանզեները 3 միլիոն տարի առաջ տարբեր դիետաների են «պահել»`1.5 միլիոն տարի շուտ, քան նախկինում համարվում էր, նշվում է Proceedings of the National Academy of Sciences պարբերականում հրապարակված հոդվածում։

Վերջին տասնամյակներին պալեոնթոլոգները ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ կաթնասունների ատամների վրա կան դիետայի հետքեր: Օրինակ՝ հնագույն հոմինիդների ատամների վրա ածխաջրերի իզոտոպների հարաբերակցությամբ կարելի է որոշել՝ արդյոք նրանք սնվել են անտառների կամ աֆրիկյան սավաննաների տերևներով և բույսերով:

1.5 միլիոն տարի առաջ Աֆրիկայում ապրած պարանտրոպների 13 ատամների վրա ածխաջրերի բարձր չափաբաժինը ցույց է տվել, որ այդ ժամանակ մեր նախնիները ապրել են հարթավայրերում և սնվել են ֆլորայի պտուղներով:

Պալեոնթոլոգների խումբը` Ջուլիա Լի-Տորպի ղեկավարությամբ (Օքսֆորդի համալսարան) ուսումնասիրել է մոտ 3.5-3 միլիոն տարի առաջ կենտրոնական Աֆրիկայում ապրած ավստրալոպիտեկների մնացորդները: Այդ ավստրալոպիտեկները հայտնաբերվել էին հոդվածի հեղինակներից մեկի`Միշել Բրյունեի կողմից (Ֆրանսիայի Պուատյե համալսարանից) 1993 թվականին`Չադ լճից ոչ հեռու գտնվող Բախր էլ Գազալ հնագույն գետի չորացած հունի պեղումների ժամանակ: Գիտնականների խոսքերով՝ երեք միլիոն տարի առաջ լճի ափին եղել են ինչպես անտառային տարածքներ, այնպես էլ տափաստաններ, ինչը թույլ չի տալիս Australopithecus bahrelghazali-ներին դասել ո՛չ անտառային և ո՛չ էլ տափաստանային բնակիչների շարքին:






































