ԿԺԴՀ առաջնորդը հրավիրված է Արևելյան տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-13-ը, Վլադիվոստոկում։
Կրեմլում չեն հաստատել հյուսիսկորեական ԶԼՄ–ների հաղորդագրություններն առ այն, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է ժամանել Վլադիվոստոկ՝ ֆորումի։ Այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս Փհենյանից հաստատում չունենք»,– տեղեկացրել է Պեսկովը։









































