2018 թվականի հունվարին տեղի ունեցավ այն, ինչի մասին այդքան երազում էր Փերիս Հիլթոնը. նրա սիրելին՝ Քրիս Զիլկան, ամուսնության առաջարկություն արեց և մեծ ադամանդե քարով մատանի նվիրեց իրեն։
Փերիսը երջանկությունից յոթերորդ երկնքում էր և դեռ երկար ժամանակ իր էջում նկարներ էր հրապարակում ապագա ամուսնու հետ։ Շուտով նա սկսեց պատրաստվել շքեղ հարսանիքին, որ պետք է տեղի ունենար նոյեմբերի 11-ին։ Ամեն ինչ գրեթե արդեն պատրաստ էր, և ահա՝ անսպասելի նորություն։
![]()
Բառացիորեն օրերս արևմտյան ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Փերիսն անսպասելի կերպով որոշել է կես տարով հետաձգել հարսանիքը։ Մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ սիրահարները հարաբերությունների ճգնաժամ են ապրում և դեռևս չեն կարողանում հաղթահարել այն։ Նրանք ցանկանում են միմյանց ժամանակ տալ, որպեսզի ամեն ինչ հարթվի։









































