ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլափերը հրաժարվել է լռել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա աշխատակազմի գործողությունների մասին՝ ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանից հետո, որին ամերիկյան նախագահը զրկել է գաղտնի տեղեկություններին հասանելիությունից։ Այս մասին Քլափերը հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաընկերության եթերում։
«Ես չեմ պատրաստվում դադարել խոսել, երբ ինձ այդ մասին հարցնեն, իմ հայացքների մասին այդ աշխատակազմի (Թրամփի) վերաբերյալ»,– հայտարարել է Քլափերը։

Ամերիկացիները պետք է իմանան հետևանքների մասին, որոնք կհետևեն խոսքի ազատության նկատմամբ Սպիտակ տան կայացրած որոշումից հետո՝ Բրենանին զրկել գաղտնի փաստաթղթերի հասանելիությունից։
Ազգային հետախուզության նախկին տնօրենի խոսքերով՝ շատ պաշտոնատար անձինք են օգտվում գաղտնի փաստաթղթերի հասանելիությունից, մասնավորապես իրենց անցած փորձի հիման վրա, սակայն չեն օգտվում հետախուզության ընթացիկ փաստաթղթերի հասանելիությունից։










































