Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան և մարզիկ Իգոր Մակարովը դուստր են ունեցել՝ գրում է iz.ru-ն:

Երջանկացած Կուդրյավցևան իր միկրոբլոգում տեղադրել է երեխայի ոտքի լուսանկարը և հայտնել բարի լուրի մասին:

47-ամյա Կուդրյավցևան երկրորդ անգամ է մայրանում, իսկ 30-ամյա Մակարովը առաջին անգամ է հայր դառնում: Կուդրյավցևայի ավագ որդին 28 տարեկան է, նա արդեն որդի ունի:








































