Ռուսաստանի միլիարդատերերը կորցրել են ավելի քան 4,13 մլրդ դոլար հանքարդյունաբերության, մետալուրգիական, քիմիական և նավթաքիմիական ընկերություններից նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովի նախաձեռնությամբ, ավելի քան 500 մլրդ ռուբլի զավթելու արդյունքում: Այս տվյալները հաղորդում է Bloomberg Billionaire Index-ը:

Այսպիսով, Severstal-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովի եկամուտը նվազել է 443 միլիոն դոլարով`հասնելով 19 միլիարդ դոլարի, Sibur-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի եկամուտը նվազել է 182 միլիոն դոլարով` հասնելով 18,8 միլիարդ դոլարի, իսկ «Ռուսաական պողպատ» ասոցիացիայի նախագահ և «NLMK» -ի սեփականատեր Վլադիմիր Լիսինի ունեցվածքը նվազել է 832 մլն դոլարով`հասնելով 18,3 մլրդ դոլարի:











































