Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը անվտանգության կաբինետի նիստից առաջ հայտարարել է, որ կհասնի ՀԱՄԱՍ–ի կողմից Իսրայելի նկատմամբ ցանկացած բռնության դադարեցման։
«Մեր պահանջը պարզորոշ է՝ լիակատար հրադադար»,– վարչապետի խոսքերն է մեջբերում «Jerusalem Post»-ը։
«Ներկա պահին մենք ՀԱՄԱՍ–ի հարյուրավոր ռազմական թիրախներ ենք ոչնչացրել։ Գրոհի ամեն մի շարքից հետո (ՀԱՄԱՍ–ի կողմից) Իսրայելի պաշտպանական բանակը ՀԱՄԱՍ–ից ծանր հատուցում է ստանում։ Ես չեմ բացահայտի մեր օպերատիվ ծրագրերը, բայց դրանք պատրաստ են»,– նշել է վարչապետը։
Նա պարզաբանել է, որ իսրայելական իշխանությունների խնդիրը Իսրայելի հարավում և մերձական շրջաններում բնակչության անվտանգությունը վերադարձնելն է, և «այդ նպատակը «լիարժեք իրականացվելու է»։









































