Մեքսիկական ծագումով ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր Սալմա Հայեկը իր Instagram-ում նկարների շարք է հրապարակել, որոնցում սև լողազգեստով և բացարձակ առանց շպարի է ներկայացել։

Instagram–ում հրապարակված առաջին նկարում հոլիվուդյան աստղը խոշոր պլանով է նկարված՝ սև բիկինիով և ծղոտից գլխարկով։ Սալման առանց մի գրամ շպարի է, սակայն զգլխիչ տեսք ունի։ Մեծ մուգ շագանակագույն աչքերը, արևայրուքով մաշկն ու կրծքին թափվող խոնավ մազերը Սալմային իր տարիքից շատ ավելի երիտասարդ են դարձնում։

Երկրպագուները հիանում են նրա բնական գեղեցկությամբ և ձիգ կազմվածքով։ Հայտնի է, որ Սալման շատ խնամքով է վերաբերվում իր դեմքի մաշկին։ Նա գտնում է, որ խնամքի մեջ ամենակարևորը քնից առաջ դեմքը լվանալն է։ Ինչ վերաբերում է սնունդին, ապա նա ուտում է ամեն ինչ, սակայն փորձում է չափը չանցնել։










































