ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր երդմնակալության ժամանակ պատրաստվում էր երդվել «Գործարքի արվեստը» իր գրքի վրա՝ նման դեպքերում ավանդույթ դարձած Աստվածաշնչի փոխարեն:
Այս մասին գրում է Slate պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան նախկին աշխատակցուհի Օմարոսա Մանիգոլ-Նյումանի գրքից հատվածներ:
Թրամփի նախկին օգնականի գրքի հատվածում ասվում է, որ նախագահը լրջորեն դիտարկել է այդ հնարավորությունը: Նշվում է, որ նրա կարծիքով՝ այդ կերպ նա կկարողանար ավելացնել իր գրքի վաճառքը և անել ինչ-որ արտառոց բան՝ մինչ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը:
Հետագայում նա հրաժարվել է այդ գաղափարից և հայտարարել, որ կատակել է իր ծրագրերի առնչությամբ, սակայն Նյումանը պնդում է, որ Թրամփն իսկապես դիտարկել է այդ հնարավորությունը:









































