Wednesday, 22 07 2026
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին

Ո՞վ է «մատնել» Հովիկ Աբրահամյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Հովիկ Աբրահամայանի, այսպես կոչված, «սուխոյ ատկազից» հետո, թե ինքը կապ չունի ոչ տարածքի և ոչ էլ՝ հայտնաբերված զենքի հետ, իրադարձությունների նման ընթացքը կանխատեսելի էր։

Մյուս կողմից՝ ՀՔԾ-ն, ըստ ամենայնի, չի հավատացել Հովիկ Աբրահամյանին, որովհետև պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ նշվում է, որ տարածքը փաստացի պատկանում է նախկին վարչապետին՝ թերևս ակնարկելով նաև հայտնաբերված զենքի պատկանելիությունը նրան։ Հիմա քննությունը պետք է այլ փաստերի համադրումով ապացուցի, որ տարածքն ու զենքը պատկանում են Արգամիչին, և վերջինս մեղադրանքից, ըստ ամենայնի, «պլստացել» է ժամանակավորապես։

Հովիկ Աբրահամյանն իրեն պահել է նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներին բնորոշ քրեական մենթալիտետի տրամաբանությամբ․ «չորով» հերքել է այն, ինչը թերևս ակնհայտ է բոլորի, այդ թվում՝ իր համար։ Այդպես է վարվել նաև Ռոբերտ Քոչարյանը, որը փորձում է իրեն «մաքրել» թիվ 0038 հրամանից՝ թեև ՀՔԾ-ն բնավ էլ չհավատաց երկրորդ նախագահին ու, անկասկած, չի հավատալու նաև Հովիկ Աբրահամյանին։ Առհասարակ՝ նախկին համակարգի առաջին դեմքերը կորցրել են ադեկվատությունը՝ չգիտակցելով, որ իրենց հին վարքագիծը նոր իրավիճակում, մեղմ ասած, չի աշխատում ու ավելի շատ գործում է հենց իրենց դեմ։

Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը «չոր» հերքման հետևանքով իր վրայից չմաքրեց կասկածները, բայց «փուռը» տվեց եղբորը, նաև՝ վարորդի եղբորը, որի մասին հարազատ գյուղում ասում են՝ անշառ մարդ է, համենայն դեպս՝ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցները։

Սակայն ՀՔԾ երեկվա հաղորդագրությունը նաև հարցեր է ծնում, որոնց պատասխաններն առայժմ չունենք։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի տարածքում խուզարկություները կատարվել է Մարտի 1-ի գործի հետքերով, այսինքն՝ ենթադրվում է, որ հայտնաբերված զենքն արյունոտ իրադրաձությունների ժամանակ օգտագործվել է։ Այդ վարկածի գոյությունը նախօրեին հաստատել են թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Սակայն ՀՔԾ երեկվա հաղորդագրությունից այնքան էլ պարզ չէ՝ Հենրիկ Աբրահամյանը նոր մեղադրյա՞լ է Մարտի 1-ի գործով՝ թվով հինգերորդը, թե նրա գործն առայժմ առանձին վարույթում է ու Մարտի 1-ի գործին կմիանա ընթացքում՝ այլ փաստերի, իսկ գուցե նաև մեղադրյալների ներգրավումից հետո։ Այս հարցի պատասխանը հետաքրքիր է՝ առավելապես Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը հասկանալու համատեքստում։

Մի հանգամանք էլ կա, որն առնվազն կհետաքրքրի ընթերցողներին։ Հովիկ Աբրահամյանի տարածքում պահված զենքի մասին նախաքննության մարմինն իմացավ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո։ Արդյո՞ք Քոչարյանը սկսել է խոսել՝ առաջինը թիրախավորելով Հովիկ Աբրահամյանին, թե՞ ազատության մեջ գտնվող կարևոր այլ ֆիգուրանտ է «արդյունավետ» համագործակցում նախաքննության մարմնի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում