Facebook սոցկայքը օգտատերերին արգելել է 3D տպիչի միջոցով զենք հավաքելու հրահանգներ տեղադրել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Facebook-ը նաև հայտարարել է սոցկայքի օգտատերերի էջերից այդպիսի կոնտենտը հեռացնելու մասին։
Ցանցն օգտատերերին արգելել է զենքեր և թվային ծրագրային կառավարմամբ սարքավորումներ ստեղծելու հրահանգներ հրապարակել։







































