Friday, 03 07 2026
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ

Արցախի ԱԺ հինգ խմբակցություններից միայն երկուսն են միացել հօգուտ Քոչարյանի ստորագրահավաքին. ՀՅԴ-ն ևս չի միացել

Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցություններից միայն երկուսը՝ «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցություններն են միացել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու խնդրագրին, մյուս երեք խմբակցությունները՝ Դաշնակցությունը, «Շարժում-88»-ն ու «Ազգային վերածնունդը», չեն միացել։ Արցախի ԱԺ 33 պատգամավորներից ստորագրել է միայն 15-ը։

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը նշեց, թե չմիանալու որոշմանը հանգել են քննարկումների արդյունքում։ «Չեմ կարող մյուսների համար որևէ բան մեկնաբանել, բայց Դաշնակցության ընդհանուր քննարկումների արդյունքում համապատասխան տեսակետ է որդեգրվել, մենք տվել ենք նաև մեկնաբանություններ, Հայաստանի Հանրապետության մեր կուսակցական կառույցը երկու հայտարարություններ է հնչեցրել, այդ առումով իմաստավորված չէր միանալը»,- նշեց Իշխանյանը։

Դաշնակցական պատգամավորը նաև չի կարծում, թե ստորագրահավաքը կարող է Հայաստանի ներքին գործերին միջամտություն դիտարկվել։ «Կարծեմ այդ կուսակցությունները տվել են իրենց տեսակետները, որ դա ոչ թե միջամտություն, այլ ուղղակի խնդրագրի տեսք ուներ։ Այդ առումով կարծում եմ՝ այդ մեկնաբանությունները տեղին էին։ Միջամտության որևէ ենթատեքստ չեմ տեսնում»,- նշեց նա:

Իսկ հարցին, թե ինչու Դաշնակցություն խմբակցությունը չմիացավ միջնորդագրին, պատգամավորը պատասխանեց, թե կուսակցությունն իր բոլոր քայլերը, համապատասխան տեսակետները ձևավորում է հիմնականում քննարկումների արդյունքում։

Դիտարկմանը, թե Հայաստանում ՀՅԴ ԳՄ-ն թույլատրել էր կուսակիցներին միանալ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին, և պատգամավորներից երեքը միացել են, իսկ Արցախում կուսակցությունը չի միացել, Դավիթ Իշխանյանը պատասխանեց. «Մենք ապակենտրոն կառույց ենք, և մենք պատասխանատվության որևէ չափաբաժին չունենք Հայաստանի տարածքում մեր կուսակցության կառույցի գործունեության համար»։

Դաշնակցական պատգամավորը նաև չմեկնաբանեց Հայաստանում Մարտի 1-ի վերաբերյալ բացահայտումներն ու կալանավորումները։ «Դրանք Հայաստանի Հանրապետության ներքին հարցերն են, ՀՅԴ-ն Բյուրոյի մակարդակով տարբեր առիթներով տեսակետներ է հնչեցրել, ավելացնելու բան չունեմ այդ առումով»,- նշեց նա։

Արցախի ԱԺ «Ազգային վերածնունդ» խմբակցության միակ պատգամավոր Հայկ Խանումյանն էլ «Առաջին լրատվական»-ին հայտնեց, թե ստորագրահավաքին չմիանալու որոշումը կայացվել է կուսակցության մակարդակով։ «Հինգ կուսակցություններից երկուսն են միացել միջնորդությանը, մեր կուսակցության որոշմամբ՝ ես չեմ միացել։ Կուսակցության գործադիր մարմնի որոշումով է եղել, ոչ մի այլ բան չկա։ Ձայների մեծամասնությամբ որոշել ենք չստորագրել»,- ասաց Հայկ Խանումյանը։

Նա նաև կարծում է, թե միջնորդագիրը ընդամենը խափանման միջոցը փոխելու համար է և Հայաստանի նոր իշխանությունների հետ տարաձայնությունների չի հանգեցնի։ «Միջնորդագրում որևէ քաղաքական գնահատական չկա, ընդհակառակը՝ վստահություն է հայտնվում Հայաստանի արդարադատության համակարգին»,- նշեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում